Աննա Դանիբեկյանը տուգանեց Արմեն Գևորգյանի պաշտպանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանական խմբի հայտարարությունից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց տուգանել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին 50 հազար դրամի չափով։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կամավոր չկատարելու դեպքում կկատարվի հարկադիր կարգով։ Որոշումը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում՝ այն ստանալու պահից 7-օրյա ժամկետում։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին: