Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:
Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Դիմումները կարող են ներկայացվել մինչև մարտի 25-ը ներառյալ: