Ապացույցները վարչական իրավախախտման գործեր քննելիս

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով`

 

      • վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ,
      • վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով,
      • տուժողի, վկաների ցուցմունքներով,
      • փորձագետի եզրակացությամբ,
      • իրեղեն ապացույցներով,
      • իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ,
      • ինչպես նաև այլ փաստաթղթերով:

Մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցներըգնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել