Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ:

Հեռագրում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին՝ Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ:

Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն՝ վերապրելու այս ծանր կորուստը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել