Քաղաքացիություն չունեցող անձի անձնական կարգավիճակը

Ըստ Քաղաքացիություն չունեցող անչանց կարգավիճակի մասին 1954թ.ի կոնվենցիայի` քաղաքացիություն չունեցող անձի անձնական կարգավիճակը որոշվում է նրա մշտական բնակության երկրի օրենսդրությամբ կամ, եթե նա չունի մշտական բնակության վայր, բնակության երկրի օրենսդրությամբ:

Քաղաքացիություն չունեցող անձի կողմից նախկինում ձեռք բերված և անձնական կարգավիճակից կախված իրավունքները, մասնավորապես,ամուսնության հետ կապված իրավունքները, հարգվում են պայմանավորվող պետության կողմից, անհրաժեշտության դեպքում, տվյալ պետության օրենսդրությամբ պահանջվող ձևականություններին համապատասխան պայմանով, որ խնդրո առարկա իրավունքն այդ պետության օրենսդրությամբ կճանաչվեր, եթե անձը չլիներ քաղաքացիություն չունեցող անձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել