Արամ Մկրտչյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 21-ին հրամանագիր է ստորագրել, որով նոր նշանակում է կատարել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի ԲԴԽ-31-Ո-50 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Մկրտչյանը 2012 թվականից 2017 թվականն աշխատել է որպես ՀՀ ոստիկանության զորքերի իրավական ապահովման բաժանմունքի պետ։

2017 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։

ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել