Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, կատարվել է 2258 թեստավորում: Առողջացածների թիվը 99 է, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 354 դեպք, որոնցից 409 456-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2625 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8601 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 954 848 թեստավորում: