ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, խոսեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին ՀՀ-ի մասնակցության մասին։
«Ինքս այնտեղ հանդիպել եմ Ժոզեպ Բորելի հետ, Ավստրայի արտաքին գործերի նախարար Շալենբերգի հետ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու հետ։ Ձեզ հավանաբար հետաքրքրում է վերջին հանդիպումը։
Չավուշօղլուի հետ երկուստեք կարևորվել է կարգավորման գործընթացի հետագա ընթացքը և 2 կողմերն էլ վերահաստատել են՝ պատրաստակամություն ունեն այս գործընթացը առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո այն պսակել հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»,-նշեց նա։