Գործարկվել է կատարողական վարույթների «Անձնական գրասենյակ» նոր էլեկտրոնային հարթակը. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ֆիզիկական պարտապան քաղաքացիների համար Ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է կատարողական վարույթների «Անձնական գրասենյակ» նոր էլեկտրոնային հարթակը՝ թվային նոր գործիքներով և լայն հնարավորություններով։

Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Գրանցվելով «Անձնական գրասենյակում»` քաղաքացիները կարող են, առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու, ստանալ տեղեկություններ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, ներբեռնել որոշումներ, կատարել վճարումներ անմիջապես նույն հարթակից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել