Ի՞նչ նպատակով կարող են օգտագործվել Կարմիր գրքում գրանցված բույսերը և բուսական աշխարհի օբյեկտները

Բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողներ կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են`

ա) գյուղատնտեսական նպատակներով (սելեկցիա, անասունների արածեցում, խոտհունձ, մեղվաբուծություն).

բ) արդյունագործական նպատակներով (բնափայտային, սննդային, դեղատու, տեխնիկական բույսերի և դրանց առանձին մասերի ու արգասիքների հավաք և մթերում).

գ) սոցիալական, բնապահպանական և գեղագիտական նպատակներով (ռեկրեացիա, առողջապահություն, կանաչապատում, ռեկուլտիվացիա, դաշտապաշտպանություն, հողապաշտպանություն).

դ) գիտահետազոտական և կրթական նպատակներով:

Անտառօգտագործման տեսակներն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով:

Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական սեփականություն համարվող օբյեկտների օգտագործումն արդյունագործական (ոչ տնային) նպատակով վճարովի է և համարվում է լիցենզավորված գործունեություն: Գյուղատնտեսական նպատակով օգտագործման համար լիցենզիա տրվում է հողի սեփականատիրոջը, որն օգտագործողի (վարձակալի) հետ կնքում է պայմանագիր, որում նշվում են օգտագործման ժամկետները, կարգը, նորմերը և վճարի չափը:

Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական, կրթական, բնապահպանական, սոցիալական և գեղագիտական նպատակներով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով` բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել