Արգելվում է միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների ու տեխնոլոգիաների արտահանումը, եթե…

Արգելվում է միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների ու տեխնոլոգիաների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից այն պետություններ, որոնք`

ա) պարտավորություն չեն ստանձնել օգտագործելու այդ նյութերը, սարքավորումները և տեխնոլոգիաները բացառապես խաղաղ նպատակներով.
բ) չեն երաշխավորում դրանց ֆիզիկական պաշտպանությունը.
գ) չեն հավաստել իրենց պետությունում միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման և վերահսկման պետական համակարգի առկայությունը.
դ) պարտավորություն չեն ստանձնել երրորդ պետություններ միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների վերաարտահանման պայմանների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության տարածքով միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների տարանցիկ փոխադրման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել