Ովքե՞ր ունեն ընտրելու իրավունք

Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը ՀՀ 18 տարին լրացած քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունենալու դեպքում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքովՀայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ուպարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմիններիընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:

Նշենք, որ ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաևդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված ևքրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները: Ինչպես նաև, պարտադիրժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները,ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունումհաշվառում չունեցող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովիմեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարողմասնակցել:

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետականընտրությունների ժամանակ (համապետական են Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովիհամամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկությանը մասնակցում են սույն օրենսգրքովսահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել