Դանակահարություն՝ անչափահասի մասնակցությամբ․ ոստիկանություն

Մարտի 16-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքների վերաբերյալ ոչինչ չի հայտնել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 17-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 18-ին նա ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մարտի 16-ի ժամը 03.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել 27-ամյա երիտասարդին:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել