Որքա՞ն ժամանակ է գործում արտակարգ դրությունը

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հանրապետության Նախագահի հրամանագրով` արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և վերը նշված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչևարտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված ինչպես առանձին, այնպես էլ բոլոր միջոցառումների իրականացումը:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու դեպքում արտակարգ դրությունը դադարում է, իսկ առանձին միջոցառման իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել