Պարեկները ոչ ադեկվատ պահվածքով վարորդին բերման են ենթարկել ոստիկանություն

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին, ժամը 20.00-ին, Բագրատունյաց պողոտայում նկատել են հանդիպակաց գոտիով և մեծ արագությամբ երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու հրահանգին և շարունակել է վարել հանդիպակաց գոտիով, ապա մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ իջել է մեքենայից և դիմել փախուստի, սակայն պարեկները բռնել են նրան: Վարորդը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, մոտ 10 րոպե ոստիկանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հրել նրանց, անկանոն շարժումներ արել:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

32-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել