Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, կատարվել է 2416 թեստավորում: Առողջացածների թիվը 81 է, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422286 դեպք, որոնցից 409277-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2748 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8593 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2949129 թեստավորում: