Ձյուն և մերկասառույց. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։

Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարներ համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի:

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար (բեռնատարների համար անվաշղթաների կիրառումը պարտադիր է):

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում,  Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալինի, Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել