Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է հարցերի քննարկման համար սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման և երկու արտահերթ ելույթի իրավունք: