«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Վանաձոր խոշորացված համայնքի հարգելի՛ բնակիչներ,
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, մարտի 18-ին, ժամը՝ 11։00-ին, նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին որոշման նախագիծն է»,- նշված է հայտարարության մեջ։