Հայկական կողմը պետք է նախապայմաններ դներ գերիների վերադարձի առումով, այս թեման կարծես մոռացվել է. Հովհաննես Ղազարյան

«Այսօրվա իշխանություններն անտեսում են Արցախի հիմնախնդիրը, կարելի է ասել՝ ամբողջությամբ մոռացության են մատնել: Մենք արթնանում ենք այն ժամանակ, երբ Ադրբեջանը կրկին տհաճ անակնկալ է մատուցում կամ Արցախի գյուղերի վրա հարձակումներով, գնդակոծություններով կամ Հայաստանի տարածքից ևս մի կտոր կորզելու պարագայում: Ադրբեջանը փորձում է մաքսիմալ զիջումներ կորզել և հասնել իր համար ցանկալի խաղաղության պայմանագրին»,-այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Արցախի հարցում վերջին զարգացումների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «5165 շարժման» համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը:

Նրա խոսքով՝ «5165 շարժման» սկզբունքն այն է, որ Արցախի խնդիրը չի կարող կարգավորվել, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության և շեշտեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել