Խարկովի պատմական կենտրոնը ավերվել է ռուս զավթիչների գնդակոծության պատճառով, փոխանցում է Ukrinform-ը
«Ռուս օկուպանտները շարունակում են միտումնավոր ավերել Խարկովը։ Հակառակորդը կասետային ռումբերով ռմբակոծում է քաղաքի և արվարձանների խաղաղ բնակիչներին։ Ավերվել են Խարկովի պատմական կենտրոնը, ամբողջ բնակելի թաղամասերը, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, ենթակառուցվածքային օբյեկտներ»,-նշված է Խարկովի ոստիկանության հայտարարության մեջ:
Նշվում է, որ քննիչները մանրազնին կերպով փաստաթղթավորում են ագրեսոր երկրի յուրաքանչյուր ռազմական հանցագործություն Խարկովի մարզի խաղաղ բնակչության դեմ, որպեսզի ռուսական բանակը պատասխան տա ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության համար։
_______________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։