ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարճ դիտարկում իշխանական թիմի որոշ ներկայացուցիչներին ու տեղեկացում մեր հայրենակիցներին Արցախի հարցի վերաբերյալ.
Դեռևս 1992 թվականին Հայաստանի Գերագույն Խորհուրդը՝ իրապաես Հայաստանի շահերը և կարմիր գծերը ամրագրող որոշում է ընդունել, հնարավոր է նաև ապագայի ռիսկերի կանխատեսման տրամաբանությունից ելնելով: Այսպես համաձայն այդ Որոշման՝ «Հայաստանի Հանրապետության համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այս Որոշումը պարտադիր է Հայաստանի բոլոր պաշտոնյաների համար և ՉԿԱ ոչ մի բացառություն:
Ստիպված եմ հրապարակել նաև որոշումը հատուկ ԸՆԴԳԾՈւՄՆԵՐՈՎ»: