Հարկադիր կատարողի նշանակած տուգանքների բռնագանձումը

Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձվում են դատարանի վճռով:

Դատարանը տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հարկադիր կատարողի դիմումը քննում է դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում:

Հարկադիր կատարողը և տուգանքի ենթարկված անձը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետևանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ապա սույն օրենքի համաձայն նշանակված տուգանքները չեն բռնագանձվում, իսկ բռնագանձված տուգանքները վերադարձվում են պետական բյուջեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել