Մի մեքենայի կայանման արժեքը 1000 դրամ է, չվճարելու դեպքում խազում են մեքենան․ Նուարդ Վարդանյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում կան հատվածներ, որտեղ եթե մեքենայի կայանման համար քաղաքացին չվճարի տեղում աշխատող անձին՝ ապա հնարավոր է մեքենայի վրա խազեր անեն։

Այս մասին ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը նշեց մարտի 15-ին՝ ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ընկերություններից մեկին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու վերաբերյալ հարցը։

«Հյուսիսային պողոտայում՝ Հին Երևանցու փողոցի վրա գտնվող Сhronograph խանութ սրահի հատվածում մշտապես կան մարդիկ, ովքեր բիզնես են անում։ Գինն ասեմ՝ մեկ ավտոմեքենայի կայանելու գինն արժի 1000 դրամ, ես ինքս չեմ կարողացել կայանել այնտեղ, շատ մեծ բանավեճ սկսեց, անպարկեշտ բառերով այդ մարդու կողմից, թե՝ դու ով ես։ Այ որ ասում եք՝ ինչ են անում (եթե գումար չվճարեք այդ անձանց,-խմբ․), ասեմ՝ ինչ են անում, խազում են ավտոմեքենաները։ Իմ շրջապատում չկա մարդ, ծանոթ, ով էդտեղ կանգնելուց չի վճարում, որովհետ մտավախություն ունեն, որ իրենց մեքենան կփչացնեն»,-ասաց Նուարդ Վարդանյանը։

Ավագանու խոսքով՝ ոստիկանություն կանչելուց էլ հարցը չի լուծվում, քանի որ ոստիկանները գալիս են, ձևական ասում՝ գնացեք ու րոպեներ անց գալիս ու այդ մարդիկ նորից կանգնում են։

Երևանի քաղաքապետն իր աշխատակազմից հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը, որպես լուծում առաջարկելով այդ հատվածում մենքենաների կայանումն ընդհանրապես արգելել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել