Մի վճարեք, 200 դրամ են ուզում՝ տալի՞ս են, եթե 5000 ուզեին՝ չէին տա․ քաղաքապետը հորդորեց չվճարել ավտոկայանատեղիներում կանգնած անձանց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքացիներին հորդորում է ավտոկայանատեղիների համար օտար անձանց գումար չվճարել։

Այս մասին քաղաքապետը նշեց մարտի 15-ին՝ ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ընկերություններից մեկին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու վերաբերյալ հարցը։

«Երբ թույլտվությունը տալիս ենք, մենք նշում ենք ժամերը։ Այսինքն այսպես, թե այնպես, նշվում է, թե որ ժամից որ ժամն է այդ հատվածը օգտագործվում որպես ծառայողական, եթե այդ ժամից դուրս է, ապա ցանկացած ավտոմեքենա կարող է կանգնել։

Իսկ ինչ վերաբերում է ապօրինի դրամահավաքին, ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները պարզապես չպետք է վճարեն։ Դրա միակ լուծումը դա է։ Անընդհատ վճարում են, բողոքում են, որ վճարում են, չեմ կարողանում պատկերացնել, ինչի՞ ենք վճարում։ 200 դրամ են ուզում դրա համար վճարու՞մ են, որ 5000 ուզեին՝ վստահ եմ՝ չէին վճարելու։ Այսինքն, այդ բողոքն ինչի՞ է քաղաքացիներից գալիս՝ չեմ պատկերացնում։ Թող չվճարեն ընդհանրապես։ Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում»,-ասաց Սարգսյանը։

Քաղաքապետը դիմեց քաղաքացիներին՝ նշելով, որ եթե կան  նման հատվածներ, որտեղ չեն թողնում իրենց կայանել մեքենան, ապա զանգեն թեժ գժին, քաղաքապետարանը ոստիկանությանը հաղորդում կներկայացնի։

«Գալիս կանգնում են ավտոյի կողքը, ասում են՝ մի կանգնի՞»,-ասաց նա։

Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանն էլ նշեց, որ շատերը գումար են տալիս, քանի որ չտալու դեպքում հնարավոր է խազեր քաշեն մեքենայի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել