Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք:
Իրականացվել է 2170 թեստավորում, առողջացել 237 մարդ, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422076 դեպք, որոնցից 408799-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3060 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8579 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1638 է:
Ընդհանուր կատարվել է 2938644 թեստավորում։