Կրթությունը հասարակության տնտեսական, հոգևոր և սոցիալական առաջընթացի հիմնական միջոցն է: Միևնույն ժամանակ կրթությունը հանդիսանում է յուրաքանչյուր մարդու զարգացման, նրա դաստիարակության և բարեկեցության պայմանը: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով` կրթություն ասելով հասկացվում է անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթացը, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու համար: Այլ կերպ ասած, կրթության իրավունքը դա մարդու իրավունքն է` ստանալու որոշակի գիտելքներ, մշակութային դաստիարակություն և պրոֆեսիոնալ կողմնորոշում` ժամանակակից հասարակության բնականոն կենսագործունեության համար:
Հայաստանի Հանրապետությունում սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագրերն իրականացվում են
առկա (ստացիոնար),
հեռակա,
հեռավար (դիստանցիոն),
դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության)
ձևերով: Կրթության բոլոր ձևերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը: