ՀՀ նախագահի պաշտոնական կայքը թարմացվել է

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը թարմացվել է։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահմերգային համալիրում այսօր՝ մարտի 13-ին, ընթանում է Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:

Խաչատուրյանը պաշտոնը ստանձնեց Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Կայքում հրապարակվել է նաև նորընտիր նախագահի կենսագրությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին հրաժարական ներկայացրեց 4-րդ  նախագահ Արմեն Սարգսյանը։ Երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես անցան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, իսկ նրան ԱԺ-ում փոխարինեց խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, քանի որ վերջինս իր պաշտոնին ընտրվելու ժամանակ ստացել էր ամենաշատ ձայները։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել