Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 13-ի ցերեկը, 14-15-ին, 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` մարտի 13-ի ցերեկը, 14-15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-7 մ/վրկ, մարտի 13-16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Շիրակում և Արագածոտնի լեռներում ջերմաստիճանը մինչև -17 կնվազի։
