ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանից այսօր ակնարկել են, որ Արցախի շուրջ ստեղծված իրադրության և, ըստ էության, նոր գրոհների պատճառն այն է, որ Հայաստանն արդեն կես տարի է չի պատասխանում, թե ինչպես է լուծվելու «զանգեզուրյան միջանցքի» հարցը։
Այսինքն՝ իր նպատակին հասնելու համար Ադրբեջանը անկայունության նոր օջախներ է ստեղծում՝ փորձելով ստիպել ՀՀ իշխանություններին բավարարելու ադրբեջանական քմահաճույքները։
Իսկ Հայաստանյան իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրականում ոչինչ տեղի չի ունենում և նույնիսկ գնահատական հնչեցնելու կարիք չկա։
Սա այն դեպքում, որ Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ պրակտիկ քայլերով փորձելու է հասնել միջանցքի կյանքի կոչմանը։
Այս իշխանությունը միայն մեկ բանով է զբաղված՝ արդարացումներ մտածել նոր կորուստների և միակողմանի զիջումների վերաբերյալ»։