Կառավարությունը վարչապետի աշխատակազմում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն է տարածել։
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
1. մասնակցում է վարչապետի աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից կառավարության կամ վարչապետի քննարկմանը, հավանությանը, ստորագրմանը կամ հաստատմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին և օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ իրավական փորձաքննության և փորձագիտական եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննության աշխատանքներին.
2. մասնակցում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին.
3.մասնակցում է վարչապետի աշխատակազմի այլ ստորաբաժանումների կողմից կազմված իրավական փաստաթղթերի ուսումնասիրության և առաջարկությունների ներկայացման աշխատանքներին։
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, Սահմանադրության, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքների և ոլորտային այլ իրավական ակտերի իմացություն:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2022 թվականի մարտի 16-ը ներառյալ։
Մանրամասները՝ այստեղ։