ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակմանը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ:
Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»:
Արցախի ԱԺ-ն նույնպես հայտարարություն է տարածել ու հայտնել․ «Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ, այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։
Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար»։