ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 11-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,-նշվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը մարտի 3-ին երկրորդ փուլով ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում։ Քվեարկությանը մասնակցել է Ազգային ժողովի 71 պատգամավոր, «կողմ» է քվեարկել 71, «դեմ»՝ 0 պատգամավոր։
Նախագահի երդման արարողությունը տեղի կունենա մարտի 13-ին։