Ադրբեջանական կողմը ականներ է արձակել Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․

«Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:

Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:

Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել