Լևոն Սահակյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից

Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը մարտի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սահակյանի 2022 թվականի մարտի 4-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2022 թվականի մարտի 4-ից Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմնագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Լևոն Սահակյանի թեկնածությունը:

Նա ընտրվել էր մարտի 4-ին՝ ձայների  69 կողմ 1 դեմ հարաբերակցությամբ:

Լևոն Սահակյանը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ունի դոցենտի գիտական աստիճան: 2019 թ.  ընդունվել է ՀՊՏՀ «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ դոկտորանտուրա: Ունի 14-ից ավելի գիտական հրապարակումներ, ուսումնական ձեռնարկի համահեղինակ է:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել