Գրանցվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք, մահացել է 5 մարդ. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 11-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք, իրականացվել է 2759 թեստավորում: Առողջացել է 350 մարդ, գրանցվել է 5 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 842 դեպք, որոնցից 407 933-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3707 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8568 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 930 081 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել