Մի շարք փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան, որոշ հատվածներում բուք է․ Լարսն ամբողջությամբ փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տավուշի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Անիի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի (դժվարանցանելի), Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Լանջիկ, Աշոցք, Ամասիա, Կրաշեն, Մեծ Սարիար գյուղերում, Մարալիկ քաղաքում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է:
 

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել