Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտի 6-ից սկսած ադրբեջանական զինուժը հետեւողականորեն հրետակոծում է Արցախի մի քանի բնակավայրեր, շարունակաբար հոգեբանական ճնշում գործադրում խաղաղ բնակչության նկատմամբ, իսկ այսօր առավոտյան անգամ խաղաղ բնակիչ է վիրավորվել իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս:
Շտապ գրություն եմ ուղարկել միջազգային համապատասխան գործընկերներիս, նրանց ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ապակայունացնող եւ ահաբեկչական քաղաքականության վրա եւ խնդրել շտապ արձագանք. անպատժելիությունը բերում է էլ ավելի կործանարար հետեւանքների»,- գրել է նա: