Կառավարության որոշումը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագծի վերաբերյալ

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնելու նախագծին։ Առաջարկվում էր 2023 թվականի հունվարի 1-ից այն 68.000 ՀՀ դրամի փոխարեն դարձնել 80.000 դրամ:

Նշվում է, որ նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր։ Իսկ դրա չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի ու զբաղվածության մակարդակի նվազման, ձևավորել գնաճային ճնշումներ և հարկաբյուջետային ռիսկեր:

«Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով: Ուստի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածները թողնել անփոփոխ»,-նշվում է նախագծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել