Նոնա Գալստյանը նշանակվել է Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 10-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 3-ի ԲԴԽ-26-Ո-42 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Նոնա ԳԱԼՍՏՅԱՆԻՆ նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել