Օդի ջերմաստիճանը կնավզի 6-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 10-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի ցերեկը, ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, մարտի 10-11-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` մարտի 10-ի ցերեկը, 11-13-ին, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ։

Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 10-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 12-15-ին աստիճանաբար կնավզի 6-8 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել