Կկառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Varieties of Democracy ինստիտուտը հրապարակել է 2022-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը․ «Այստեղ կարևոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի համար, մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզ» տերմինով, այլ որպես «ընտրական ժողովրդավարություն»:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։
«Այսինքն նույնիսկ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Այս նոր բնորոշան էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն ընտրությունը ոչ թե ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ իշխանության ձեւավորման գործիք է»,-ասել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ արձանագրվում է, որ նաև 2021-ի արտահերթ ընտրություններով Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա․« Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի», – հայտարարեց Փաշինյանը։