Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևան քաղաքում՝ մարտի 9-ի կեսօրից հետո 10-12-ին, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։
Մարտի 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` մարտի 9-ի ցերեկը 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ։
Լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 9-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։