Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 4-ին որոշում է  ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Ռ.Համբարձումյանի դիմումը՝

1. Ռոման Համբարձումյանին՝ 2022 թվականի մարտի 4-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

2. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Մելքոնյանին ազատել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից»,-նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Սաշա Կատվալյանը մարտի 2-ից նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ ազատվելով  Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել