Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ․ նախարարությունը՝ գազատարը վնասելու մասին

Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ, հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար:

Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել