Ո՞ր դեպքերում դատական ներկայացուցիչ կարող է լինել փաստաբան չհանդիսացող անձը

Փաստաբանական գործունեության իրականացման ձևերից է նաև ներկայացուցչությունը, ներառյալ՝ ներկայացուցչությունը դատարանում (դատական ներկայացուցչություն):

Դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը:

«Դատական ներկայացուցչություն կարող է իրականացվել փաստաբան չհանդիսացող անձանց կողմից, եթե այն իրականացվում է
1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար հիմունքներով.
2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքում»-Իրավաբան.net-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արփինե Եղիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել