Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է նոր կադրեր՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի Ka-52 հարվածային ուղղաթիռների մարտական գործողություններից։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Նշվում է, որ թռիչքներն իրականացվել են հիմնականում ցածր բարձրության վրա և դժվարին օդերևութաբանական պայմաններում։
«ՌԴ օդատիեզերական զորքերի բանակային ավիացիայի անձնակազմերը ոչնչացրել են հակաօդային կայանք և զրահատեխնիկա հակատանկային կառավարվող հրթիռներ»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից՝ նշելով, որ օբյեկտիվ դիտարկման տեսագրությունները հաստատում են ճշգրիտ հարվածը։
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:ա
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։
Տեսանյութը՝ այստեղ։