Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 8-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, իրականացվել է 2803 թեստավորում: Առողջացել է 512 մարդ, գրանցվել է 4 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421541 դեպք, որոնցից 407082-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4277 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8552 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է:
Ընդհանուր կատարվել է 2921750 թեստավորում: