Ե՞րբ կարող է փորձագետը կանչվել դատարան` բանավոր եզրակացություն տալու

Որպես կանոն, փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր:

Այն պետք է պարունակի`

1. Նմուշ կիրառված մեթոդների մասին,

2. Կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը

3. Հետազոտությունների արդյունքում արված հետևությունները

4. Առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները

Եթե փորձագետը փորձաքննությունը կատարելիս պարզում է գործի համար նշանակությունը ունեցող այնպիսի հանգանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևությունները արտացոլել իր եզրակացությունում:

«Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստին և գնահատվում մյուս ապացույցների հետ»-,այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

Վերջինիս փոխանցմամբ` դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին` փորձագիտական եզրակացության վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

Միաժամանակ, դատարանը կարող է հրավիրել փորձագետին բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը կամ կողմերից մեկը:

«Փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն`դրա կատարում հանձնարարել միևնույն կամ մեկ այլ փորձագետի»,-ասում է իրավաբանը:

Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է դատարանի որոշմամբ, որում շարադրվում է նաև դատարանի պատճառաբանությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել