Պետական ո՞ր մարմիններին է սպասարկում պետական սուրհանդակային կապը

Պետական սուրհանդակային կապի ծառայությունները մատուցում են՝

ա. Հայաստանի Հանրապետության Նախագահին և նրա աշխատակազմին,

բ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանը,

դ. Հայաստանի Հանրապետության վարչապետին,

ե. Հայաստանի Հանրապետության նախարարություններին,

զ. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմիններին,

է. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը,

ը. Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտական գործող հանձնաժողովներին, խորհուրդներին,

թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին,

ժ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմիններին,

ժա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմիններին,

ժբ. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի),

ժգ. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Անկախ Պետությունների Համագործակցության երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին:

Պետական սուրհանդակային կապի ծառայությունների մեջ է մտնում նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված արտասահմանյան պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումը:

Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումը սուրհանդակային կապի մարմնի կողմից ապահովվում է միայն վերը նշված անձանց և պետական մարմինների, ինչպես նաև դրանց ինքնուրույն կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանումների միջև և Հայաստանի Հանրապետությունում սահմանափակվում է մարզկենտրոններով և Երևան քաղաքով:

Վերը նշված անձանց և պետական մարմինների թղթակցությունն անձեռնմխելի է և ենթակա չէ զննության:

Սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող մարմինները պարտավոր են իրենց իրավասության սահմաններում աջակցել թղթակցության օպերատիվ առաքման կազմակերպմանը, թղթակցության երաշխիքային պահպանվածության պայմանների ապահովմանը, ինչպես նաև օգնություն ցուցաբերել սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցներին թղթակցության փոխադրման պարտականությունները կատարելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել